Ժամկետային զինծառայությունը սկսվում է երդման արարողությունից հետո: Քանի որ այդ արարողակարգից հետո զինծառայողը ստանձնում է պարտականություններ, որոնք պետք է պատշաճ կերպով իրականացնի ամբողջ ծառայության ընթացքում:
Օգոստոսի 9-ից ՊԲ-ում մեկնարկել են 2019 թվականի ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները:
Հայրենիքի պաշտպանները երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել անգամ ամենաթանկը` սեփական կյանքը: Առնական կեցվածքով ու մեծ խանդավառությամբ տղաներն իրենց հարազատների, զինակից ընկերների և հրամանատարական անձնակազմի առջև կանգնել են իսկական զինվորականի տեսքով: Ինչը ևս մեկ անգամ պարտավորեցնում է վերջիններիս անմնացորդ ծառայել հայրենիքին:
Նորակոչիկների ծնողներից շատերին հետաքրքրում էր նաև պայմանները, որտեղ ծառայություն են իրականացնում իրենց զավակները: Նրանց հնարավորություն է տրվել ծանոթանալու բանակում իրենց զավակների առօրյա կենցաղային պայմաններին: Իսկ զորամասի հրամանատարությունը պատրաստակամություն է հայտնել լսելու և աջակցելու վերջիններիս ցանկացած հարցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







