Դժվար է պայքարել մի թեմայի դեմ, որի վերաբերյալ քննարկումներն արգելված են: Բայց լռությունը, որ այդքան ժամանակ քողարկում էր սեռական ոտնձգություններն ու պաշտոնի չարաշահումներն իրանական աշխատավայրում, վերջապես կոտրվել է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպությունը (ՏՏԿ), որը հանդիսանում է Իրանի ՏՀՏ նախարարության դուստր ձեռնարկություն, դարձել է իրանական առաջին կառավարական գերատեսչությունը, որը հրապարակել է ներքին մեթոդական հրահանգներ, որոնք արգելում են, այսպես կոչված «արգելված վարք»-ին վերաբերող բոլոր գործողությունները ՝ ոտնձգություն, սեռական ոտնձգություն, խտրականություն և պաշտոնի չարաշահում:
Առաջնորդվելով միջազգային օրինակներով, սակայն փոփոխված` «իրանական և իսլամական արժեքներին» համահունչ դարձնելու համար, ոտնձգությունների մեթոդական հրահանգներն, ի թիվս այլ հանցագործությունների, ներառում են բանավոր և ֆիզիկական սպառնալիքը, ագրեսիվ պահվածքը, զրպարտությունն ու ահաբեկումը:
Ըստ մեթոդական հրահանգի՝ սեռական ոտնձգություն է համարվում ցանկացած հպում, որն իրականացվել է առանց համաձայնության, մինչդեռ խտրականությունը սահմանվում է որպես «տհաճ, անարդար կամ անհավասար պահվածքի ցանկացած ձև», որը հիմնված է ռասայի, ազգային պատկանելության, կրոնի, սեռի, տարիքի կամ քաղաքական հայացքների վրա: Իշխանության չարաշահման բաժինը ներառում է բոլոր այն չարաշահումները, որոնք բացասաբար են անդրադառնում անհատի կարիերայի վրա: Պաշտոնի չարաշահման մասը ներառում է իշխանության կողմից կիրառված բոլոր այն չարաշահումները, որոնք բացասական ազդեցություն են թողնում անհատի աշխատանքային կարիերայի վրա:
Մեթոդական ուղեցույցերը մշակվել են ՏՀՏ-ում՝ կանանց մասնակցության գծով ղեկավար Մեշքաթ Ասադիի կողմից:
«Ակնհայտ է, որ մենք դեռ ճանապարհի սկզբում ենք»,- ասաց նա պետական իսլամական հանրապետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Բայց կարծում եմ, որ լուրջ խոչընդոտները կարող են հօդս ցնդել, երբ մտքերը վերածվում են բառերի, և այդ բառերը դրվում են թղթի վրա, ուստի հույս կա, որ դա կարող է արդյունավետ լինել»:
Ասադի ղեկավարը` ՏՀՏ- ի տնօրեն Ամիր Նազեմին, իր նախարարության իրավասության ներքո գտնվող ընկերությունների կազմում փոփոխությունները խթանելու նպատակով, Twitter- ում կոչ է արել խոշոր ստարտափերին և ֆինանսական-տեխնիկական կազմակերպություններին կիրառել մեթոդական հրահանգները:
Իրանի մի քանի խոշոր ստարտափեր և ֆինանսական-տեխնիկական կազմակերպություններ պատասխանել են կոչին: Ուղեցույցները որդեգրող ընկերությունների թվում են ավտոարշավներով զբաղող Snapp և Tap30, առցանց գնումների հարթակ Takhfifan և ArvanCloud- ը:
ArvanCloud- ը ևս մեկ քայլ առաջ է տարել նախաձեռնությունը և ստեղծել ներքին ցանցային պլատֆորմ `աշխատողներին հնարավորություն տալով անանուն զեկուցել ոտնձգությունների վերաբերյալ:
Որոշ իրանցի ղեկավարներ ողջունում են չարաշահման կանխարգելմանն ուղղված կառավարության ջանքերը և ցանկանում են էլ ավելի զարգացնել այդ մեթոդական հրահանգները` աշխատավայրում իրական փոփոխություն կատարելու համար:
Անհաջողության դեպքում, հրահանգներն ուղղորդում են ենթադրյալ զոհերին պաշտոնական բողոքներ ներկայացնել կատարված հանցագործության վերաբերյալ 90 օրվա ընթացքում, ինչպես նաև ներկայացնել համապատասխան ապացույցներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







