Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց հերթական մարդասիրական օգնությունը: Օգնությունը տրամադրվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի՝ ռազմական կոնֆլիկտի հետևանքով տուժած բնակչության համար:
Ընդհանուր առմամբ ուղարկվել է 9 բեռնատար։ Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:
Հայկական և ռուսական կողմերի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ պետք է իրականացվի հետագա բաշխումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







