Վրացական Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են ավտովթարի ենթարկվել:
Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասված է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց:
Վթարը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում՝ Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ։ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







