Ստեղծելով նպաստավոր պայմաններ, պետությունը աջակցում է նորաստեղծ ընտանիքների առողջ ձևավորմանը: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Արցախում գրանցվել է 327 ամուսնություն և 96 ամուսնալուծություն:
100 նոր կազմավորվող ամուսնական զույգին բաժին է ընկնել 29 ամուսնալուծություն՝ նախորդ տարվա 30-ի փոխարեն:
Իսկ եկողների ու մեկնողների թվաքանակը 2019թ. –ի հունվար-հունիսին, այդքան էլ հուսադրող չէ Արցախում:
Պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 247 մարդ, մեկնողների թվաքանակը 369 մարդ, արդյունքում միգրացիայի մնացորդը կազմել է -122 մարդ:
Հայաստանի Հանրապետությանը բաժին է ընկել եկողների 83.8 %-ը և մեկնողների 99.7 %-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







