ՀՀ Կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց հավելյալ 77 մլն 334 հազար դրամ հատկացրել «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրին։
Այս տարի ծրագրում ընդգրկված շահառուների թիվը կազմել է 267 անձ, իսկ նախորդ տարվանից ընդգրկված անձիք 389 են, ընդամենը՝ 656 անձ, որի համար փաստացի ծախսված ֆինանսական միջոցների չափը կազմել է 154 մլն 554 հազար. դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվանից ընդգրկված 389 անձանց ֆինանսավորումը կշարունակվի, և ինը ամիսների ընթացքում ծրագրում կընդգրկվեն ևս 93 անձիք (360 նախատեսված անձ — 267 ծրագրում ընդգրկված անձիք), ուստի ծրագրի ինն ամիսների կատարողականի համար կպահանջվի լրացուցիչ գումարներներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







