Ըստ Tumo Center for Creative Technologies-ի ֆեյսբուքյան էջում տեղադրած հոլովակի՝ արդեն Հայաստանի անգամ ամենափոքր համայնքները կարող են մինի-Թումոներ ունենալ
Թումո-տուփը գնում է Սյունի՛ք:
Օգոստոսի 28-ին Թումո էր այցելել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը` քննարկելու առաջիկայում Կապան քաղաքում Թումո-տուփ տեղադրելու նախաձեռնությունը: Սյունիքի առաջին Թումո-տուփի հանգույցն է լինելու Թումո Ստեփանակերտը:
«Թումո-տուփ» նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով: Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։
Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում: Գալիք կենտրոնները ծրագրվում է հիմնել Կողբում, Մասիսում և այլուր` այդ թվում արտերկրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







