Այսօր՝ Արցախի անկախության օրը, ներկայացնում ենք հայ բարերար Լևոն Հայրապետյանի կյանքի սկզբունքները, ով իր ողջ կյանքում սատարել և աջակցել է Արցախին ու արցախցիներին: Նրա մտքերը Ձեզ կստիպեն խորհել, վերաիմաստավորել Ձեր կյանքը, արածներն ու չարածները: Օտարության մեջ շատերի պես ոչ միայն չթաքցրեց իր ազգությունը, այլև մեծ հպարտությամբ միշտ ընդգծում էր իր ղարաբաղյան ծագումով հայ լինելը: Իր օրինակով վարակելու հույսով Ձեզ ենք ներկայացնում մեծ հայի կյանքի սկզբուներն ու հավատամքը.
Դա խայտառակություն է, երբ թոշակին ավելացնում են 6 դոլար: Եթե ստիպել օլիգարխներին և նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար: Պետք է սկսել դրանից:
Մեր նպատակը Ղարաբաղի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ ԼՂՀ բնակչությունը պետք է կազմի 300 հազարից ոչ պակաս։ Հովանավորներից յուրաքանչյուրը կդառնա մի քանի ընտանիքի քավոր, իսկ քավոր լինելն արդեն որոշակի պարտավորվածություն է։ Ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար և յոթերորդին՝ 100 հազար դոլար գումար:
Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա` ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ:
Պետք է փոխառել միջազգային փորձն ու ամենը կարգի բերել, որպեսզի ամենախոշոր ընկերությունները հարկատուների ցանկում չլինեն 50-րդ կամ 114-րդ տեղում:
Նա ուղղակի չի հասկանում, թե ինչ է անում, բայց մի բան միանշանակ է. Ալիևի ավարտը շատ վատ կլինի: Կարծում եմ, որ անգամ այն քոչվոր ցեղերին, որոնց ադրբեջանական ժողովուրդ են անվանում, մենք պետք է օգնենք ազատվել այդ ժառանգական ճորտատիրական միապետությունից
Նշենք, որ հոդվածում օգտագործել ենք Լևոն Հայրապետյանի՝ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը տված հարցազրույցից հատվածներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







