Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ իր պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ համացանցում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Հայկ Մարությանը հայտարարել է այսօր՝ լրագրողների հետ զրույցի ընթացում:
«Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից վերադարձվել է համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչու՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- նշեց Երևանի քաղաքապետը:
Հայկ Մարությանի խոսքով՝ նախկինում Երևանի քաղաքապետարանը գրեթե տեխնիկա չի ունեցել, իսկ այսօր ունի այնքան տեխնիկայի պաշար, որ կկարողանա անկախ լինել և իրագործել իր առջև դրված խնդիրները:
Հայկ Մարությանն անդրադարձել է նաև աղբահանության խնդրին և քաղաքապետարանի հասցեին հնչող մեղադրանքներին։
«Աղբահանության հարցն արդեն լուծված է»,- նշել է Հայկ Մարությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







