Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն է տվել «Ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման» մասին օրենքի նախագծին։
Ըստ օրենքի նախագծի՝ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, օգտագործումն արգելվում է հետևյալ փակ, կիսափակ կամ հանրային տարածքներում՝
-բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքներում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա
-նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա
-մանկապատանեկան մարզական շենքերում
-համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակների տարածքներում
-պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում
— պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքներում
— այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների
— հանրային սննդի օբյեկտներում
— հյուրանոցային տնտեսության օբյեկտներում
— տրանսպորտում
— առևտրի կենտրոններում
— հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ
Որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և գովազդի սահմանափակման ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







