SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ այսօր սեպտեմբերի 15-ին, Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային կենտրոնի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. իրար են բախվել Mercedes, BMW, Infiniti և Opel Astra ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 7 հոգի, այդ թվում 2 երեխա 7 և 16 տարեկան: Վիրավորներին ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարից տուժած երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հաղորդմամբ, երեխաները ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, գնացել են տուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







