Downdetector-ը հայտնում է, որ այսօր գիշերը ԱՄՆ տարածքում Google-ի որոնման տիրույթում կրկին տեխնիկական խնդիրներ էին առաջացել։ Խնդրի մասին հայտարարություն է տարածել նաև Google որոնողական համակարգի ծառայությունը։
Վերջերս ամենից շատ խափանումները որոնողական համակարգում առաջանում են ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական երկրներում։
Downdetector-ի փոխանցմամբ՝ խնդիրների 79% առաջանում է հենց որոնողական համակարգի հետ, իսկ 20% -ի պարագայում մարդիկ դժգոհում են սոցիալական էջեր մտնելու հետ կապված առաջացող խնդիրներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







