Սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:42-ին Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ 2.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







