Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:32

Այսօր կինոյի թագուհու՝ Սոֆի Լորենի ծննդյան օրն է

Այսօր կինոյի թագուհու՝ Սոֆի Լորենի ծննդյան օրն է

Իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի, Վենետիկի, Մոսկվայի և Բեռլինի կինոփառատոների դափնեկիր Սոֆի Լորենն այսօր նշում է իր ծննդյան օրը։ Դերասանուհին հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին՝ «համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում, ինչպես նաև դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով։
Իր կարիերայի ընթացքում Սոֆի Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներից են «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ» և այլն։
Հանրահայտ դերասանուհին հայտնի է իր սրամտությամբ և գրողական ձիրքով։ Նրա գրքերից որոշ արտահայտություններ համաշխարհային հանրության համար դարձել են թևավոր խոսքեր։ Դերասանուհու ֆենոմենին է անդրադարձել Ջենովայի Արքեպիսկոպոսը, ով մի առիթով կատակել է ասելով․ «Ըստ էության՝ Վատիկանը դեմ է մարդկանց կլոնավորմանը, բայց Սոֆիա Լորենի համար կարելի էր բացառություն անել»։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի թևավոր խոսքեր Սոֆի Լորենից․ «Սիրո համար անտանելի են անողոք վերլուծությունները։ Եթե սերը անընդհատ ստուգես, քննես, համեմատես, դիտարկես տարբեր լուսավորություններով, այն կնվազի և աստիճանաբար կմեռնի»։
«Մայրը որևէ քայլի դիմելիս պիտի մտածի երկու անգամ, առաջին անգամ՝ իր համար, երկրորդ անգամ՝ իր երեխայի»։
«Այն կինը, ով չի սիրում իր տղամարդու թերությունները, չի սիրում նաև այդ տղամարդուն»։
«Գեղեցկությունը ֆիզիկական վիճակ չէ: Գեղեցկությունը ներքին զգացողություն է, որն արտացոլվում է ձեր աչքերում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+