Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 34 մարդ է տուժել, 473 շենքեր աննշան վնասվածքներ են ստացել, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը:
Ինչպես հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), սեպտեմբերի 26-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի արևմուտքում: Էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլից 68 կմ դեպի արևմուտք։ Օջախը գտնվել է 12 կմ խորության վրա ։
«Երկրաշարժի հետևանքով տուժած 34 քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը, 24-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Փոքր ինչ վնասվել են 473 շենքեր։ Երկրաշարժից հետո գրանցվել է 188 հետցնցում, ամենաուժեղը ՝ 4,1 բալ»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







