Լվովի օդանավակայանից ոչ հեռու ԱՆ-12 տրանսպորտային ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով 5 մարդ Է զոհվել. Այս մասին հայտնում է «svoboda.org» կայքը:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով ՝ օդանավում եղել է 8 մարդ, որից 5 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել ։
Նախնական տվյալներով ՝ Իսպանիայից Ստամբուլ մեկնող ինքնաթիռն այրվել է։Այն պետք է լրալիցքավորում իրականացներ Լվովի օդանավակայանում, սակայն չի հասել թռիչքուղուն՝ ընկնելով նրանից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա:
Ինքնաթիռի անձնակազմի վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել, ինչպես նաև հայտնի չէ, թե ինչ բեռ էր ինքնաթիռը տեղափոխում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







