Այսօր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ տեղի է ունեցել ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը: Անդրադառնալով հրդեհների քանակին, նախարարն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 2019 թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է 3031 հրդեհով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:
«Անցյալ տարի ունեցել ենք 5478 հրդեհի դեպք, իսկ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 8509 հրդեհ: Մեր հրշեջ-փրկարարները կարողացել են մարել բոլոր հրդեհները»,- նշեց Ցոլակյանը:
Նրա խոսքով` սույն թվականի առաջին 9 ամսվա ընթացքում 911 ծառայության կողմից սպասարկվել է 1 մլն 404 հազար զանգ: ԱԻ նախարարն ընդգծեց, որ հրշեջ-փրկարարները կանչով դուրս են եկել 22516, իսկ 2018 թվականին` մոտ 18 հազար անգամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







