Նախօրեին Հայաստանում հայտնաբերվել է ԱՄՆ –ի քաղաքացու դի։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Աղբյուրը հայտնում է, որ հոկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Երևանի Սուրբ Աբգար Թագավոր փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ուժերը տանը՝ սենյակի հատակին, հայտնաբերել են ԱՄՆ-ի քաղաքացի, 1949 թ. ծնված Դանիել Ֆ.-ի դին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







