Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ անցկացվում են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի պանելային քննարկումները։
«Այնքան հուզված եմ՝ այստեղ լինելու համար»,- նշել է Քիմ Քարդաշյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին։
Քիմ Քարդաշյանը, որպես հատուկ բանախոս, ելույթ է ունենալու ՏՏ համաժողովի՝ WCIT 2019-ի ժամանակ:
Քարդաշյանը կմասնակցի WCIT 2019-ի շրջանակում անցկացվող «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը: Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվում է ՏՏ համաշխարհային համաժողովը, որին մասնակցում են 70 երկրների 2500 ներկայացուցիչներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







