«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական «AirBaltic» ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը: Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից։
Համաձայն այդ հաղորդագրության՝ Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու անգամ: «AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով»,- ասված է հաղորդագրությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







