Ан-12 ռազմական ինքնաթիռն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քաղավիացիայի Ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
«Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է»,- ասված է հայտարարությունում։
Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նախնական տվյալներով «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության սույն թվականի հոկտեմբերի 10-ի SVR 2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվում է, ինքնաթիռը կժամանի Երևան տեղական ժամանակով ժամը 21:24-ին:
Համաձայն կոմիտեի հայտարարության՝ SVR 2950 Երևան- Եկատերինբուրգ չվերթը կիրականացվի տեղական ժամանակով ժամը 22:40-ին։
««Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2950 Երևան- Եկատերինբուրգ չվերթի ուղևորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, և ավիաընկերության կողմից ուղևորներին կտրամադրվի ըմպելիքներ 2 ժամ անց, սնունդ 4 ժամ ուշացման դեպքում և հյուրանոց 8 ժամից ավել ուշացում գրանցվելու դեպքում»,- ասված է Քաղավիացիայի կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







