Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

Բարերարների աջակցության շնորհիվ Լևոնը ոտքի է կանգնում

Բարերարների աջակցության շնորհիվ Լևոնը ոտքի է կանգնում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդադարձել է 18-ամյա Լևոն Դավթյանի առողջական վիճակին՝ նշելով, որ Լևոնն արդեն կազդուրվում է։

«Երբ այս տարվա մարտ ամսվա վերջին այցելեցի Լևոնին՝ նա պառկած էր վերակենդանացման բաժանմունքում՝ միացված արհեստական շնչառության ապարատին։ Լևոնի հիվանդության մասին կարդացել էի լրատվական կայքերից մեկում։ 18-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր Գիյեն-Բարեի սինդրոմ, նա ունակ չէր շարժել ձեռքերն ու ոտքերը, անգամ ինքնուրույն շնչել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմն ամեն ինչ անում էր նրա կյանքը փրկելու համար, սակայն Լևոնին ծայրահեղ ծանր վիճակից հանելու միակ տարբերակը Օկտագամա դեղն էր, որի նվազագույն կիրառումը 5 օրն էր։ Դեղը բավական թանկ է և մեկ օրվա օգտագործման գումարը կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ»,- նշել է Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանը նշել է, որ Լևոնի բուժման համար դիմել է բարերարների, ընկերների և վերջիններիս արձագանքի ու գործունեության արդյուքում հնարավոր է եղել կարճ ժամանակահատվածում դեղորայքը ձեռք բերել։

ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ այս վեց ամիսների ընթացքում Լևոնի բուժումը Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կազմակերպվել է բացառապես անվճար։

«Այժմ Լևոնը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է, որտեղ կրկին մեր բարերարների աջակցությամբ վերականգնողական բուժում է ստանում։ Մասնագետների քրտնաջան աշխատանքի, իր համառության և կամքի ուժի շնորհիվ Լևոնն արդեն ինքնուրույն քայլում է։ Համոզված եմ, որ վերականգնողական բուժումն էլ ավարտելու է մեծ արդյունքներով և ինչպես ինքն է խոստացել, բուժումից հետո գնալու է Էջմիածին՝ Մայր աթոռում աղոթելու»,- նշել է Աննա Հակոբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+