Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:59

Ryanair-ին պետբյուջեից գումար չի հատկացվելու. Տիգրան Ավինյան

Ryanair-ին պետբյուջեից գումար չի հատկացվելու. Տիգրան Ավինյան

«Պետբյուջեից հարկատուների հաշվին որևէ գումար չի հատկացվում Ryanair ավիաընկերությանը, կարող եք հանգիստ լինել, ևս մեկ անգամ հերքեմ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են սոցցանցերում՝ նման բան չկա: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանը նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր այն արտոնությունները, որոնք սահմանվել են, սահմանվել են բոլոր այն ավիաընկերությունների համար, որոնք առաջարկում են նոր ուղղություններ, եթե 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ տվյալ ուղղությամբ և տվյալ պարագայում օդի տուրքի վերացվում է:

«Իրենց բիզնես ծրագրի մանրամասներին ես ծանոթ չեմ, բայց այդպիսի ավիաընկերություններն աշխատում են մաքսիմալ արդյունավետության մեխանիզմով: Արտոնությունը, կրկնեմ, սահմանված չէ մեկ ընկերության համար:

Սա նոր դաշտ է ստեղծում, որպեսզի մրցակցությունը բարելավվի, և նոր խաղացողներ մտնեն շուկա»,- խոսելով Ryanair ավիաընկերության մասին՝ ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը խնդիր ունի ամրապնդելու իր օդային կապերը և նոր ուղղություններ հաստատելու և սա հնարավորություն կտա տեղական ավիափոխադրողների ծրագրերը խթանել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+