Հոկտեմբերի 21-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր Ֆեյսբուքյան էջում հայտարարությունէ տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Հաշվի առնելով մի շարք բնակիչների՝ մեզ հասցեագրված դիմում-խնդրանքները, Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածի Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի կենսական նշանակություն ունեցող վերգետնյա կամուրջ»:
Ըստ տարածված հայտարարության՝ վերգետնյա կամուրջը կկապի մայրուղու երկայնքով գտնվող Մրգավան, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան համայնքների բնակավայրերն ու գյուղացիների մշակովի հողատարածքները:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առաջիկայում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կհայտարարի վերգետնյա կամրջի համար նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների համար մրցույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







