Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի Երևանում կեսժամյա վայրԷջքով ավիատոմսեր է առաջարկել ուղևորներին։ Չվերթի իրականացման դեպքում ուղևորների ու բեռների դուրսբերում չի իրականացվի։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնկայն» կայքը։
Համաձայն Georgian Airways ավիաընկերության տարածած հաղորդագրության՝ Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղևորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երևանում վայրԷջքի ընթացքում նրանք կմնան օդանավում, նրանց բեռները չեն տեղափոխվի, իսկ տարանցման առավելագույն ժամանակը կկազմի 35 րոպե։
Տոմսերի արժեքը երկու ուղղությամբ մեկ մարդու հաշվով կկազմի 193 եվրո երկու։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա հունիսի 21-ին հրամանագիր Է ստորագրել, որով հուլիսի 8-ից ժամանակավորապես կասեցվել է ռուսական ավիաընկերությունների ուղիղ չվերթները Վրաստան: Հուլիսի 8-ից արգելել է նաև վրացական ավիաընկերությունների ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







