Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:18

Չորս խորհուրդ ղեկավարներին արդյունավետ և հաջողակ լինելու համար

Չորս խորհուրդ ղեկավարներին արդյունավետ և հաջողակ լինելու համար

Ըստ վիճակագրության` խոշոր կազմակերպությունների գլխավոր տնօրենների գրեթե կեսը աշխատանքի առաջին երկու տարիներին ազատվում է աշխատանքից, և այստեղ հիմնական պատճառը ծանրաբեռնվածությունն ու սթրեսն են. 24-ժամյա աշխատանքային օր, 7-օրյա աշխատանքային շաբաթ` առանց ընտանիքի և հանգստի, որը հանգեցնում է որոշումներ ընդունելիս կենտրոնացման բացակայության: Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից: Նախ և առաջ անհրաժեշտ է Ձեր մեջ ուժ գտնել. պետք է փոխել տեսակետը, մոտեցումները, որոնք դրական ազդեցություն կունենան գործնական կյանքի վերակազմակերպման վրա: Որոշում ընդունելու ամենաանհրաժեշտ պահին եռանդուն դառնալը հնարավորություն կտա համախմբելու ներքին ռեսուրսները և ստեղծագործական ունակությունները: Հարվարդի բիզնես դպրոցի պրոֆեսորներ Մայքլ Փորթերը և Նիտին Նորիան արդեն տասներեք տարի է` վերլուծություն են անցկացնում այն մասին, թե ինչպես են խոշոր կազմակերպությունների ղեկավարները բաշխում իրենց ժամանակը: 13,1 մլրդ դոլար տարեկան միջին եկամուտ ունեցող միջին վիճակագրական գլխավոր տնօրենը համառորեն ձգտում է հասցնել ամեն ինչ և ամենուր: Եվ այստեղ չի էլ նկատում, թե ինչպես է բաց թողնում իրավիճակի և ժամանակի կառավարման ղեկը:

Ստորև ներկայացվում է չորս խորհուրդ, թե ինչպես ճիշտ կառավարել` անտեղի չվատնելով ռեսուրսները.

Ռուսական գործնական մթնոլորտում, օրինակ, «ամեն ինչ» հասցնելը առավել տարածված է առաջնորդների և գլխավոր տնօրենների շրջանում: Մի հաջողակ ղեկավար, կիսվելով իր փորձով, նշում է, որ իր գործերը սկսել են զգալիորեն բարելավվել այն բանից հետո, երբ հասկացել է, որ անհրաժեշտ է պատվիրակել և փոխանցել այն ամենը, ինչ հնարավոր է: Գիտակցել է, որ իր փորձն ու կազմակերպական գործընթացների մանրակրկիտ իմացությունը չեն ենթադրում, որ պետք է կանգնել յուրաքանչյուր աշխատակցի գլխավերևում, կարգադրել, թե ինչպես է պետք աշխատել:

Պետք է կենտրոնանալ գլխավոր խնդրի վրա, տեսնել «մեծ պատկերը», այլ ոչ թե ռեսուրսները վատնել մանր հարցերի վրա:

Ըստ գիտական հետազոտությունների` մարդկային ուղեղը այդքան էլ ադապտացված չէ բազմազբաղությանը, ուստի անհրաժեշտ է զբաղվել իրապես կարևոր հարցերով. օրինակ, կարելի է անջատել էլեկտրոնային փոստի և նոր տվյալների այլ աղբյուրները: Դա հնարավորություն կտա կառավարել տեղեկատվությունը: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդն ունակ է աշխատել բարձր ինտենսիվությամբ ոչ այնքան երկար ժամանակ` օրական միջինում չորս ժամ: Հենց այդ ժամանակահատվածում է անհրաժեշտ ընդունել ամենակարևոր որոշումները, որոնք էլ կորոշեն իրադարձությունների ընթացքը: Մնացած ժամանակը կարելի է տրամադրել ստեղծագործական ազդեցություն ունեցող զբաղմունքներին: The Leadership Circle-ի հետազոտությունները ցույց են տալիս ստեղծագործական և բիզնես-ցուցիչների միջև ուղղակի փոխկապվածությունը:

Եթե մենեջերը կարողանում է իր խնդիրներն ու առաջնահերթությունները ճիշտ բաշխել` իր վրա թողնելով միայն առաջին կարգի առաջնահերթությունները, ապա սկսում է գիտակցել, որ իր ժամանակը բավարար է` լուծելու եթե ոչ բոլոր, ապա գոնե խնդիրների մեծամասնությունը: Օրինակ, սովորական հանդիպումները կազմակերպության ներսում տևում են գրեթե մեկ ժամ: Իսկ արդյոք անհրաժե՞շտ է վատնել մեկ ժամ ներկազմակերպական հարցի վրա, մի՞թե բավարար չի լինի 45 րոպեն:

Եվ ամենակարևորն այստեղ այն է, որ չպետք է երբեք մոռանալ հանգստի մասին: Գլխավոր տնօրենների գլխավոր «հիվանդությունը» գործերից կտրվել չկարողանալն է, որի արդյունքում արձակուրդը վերածվում է անվերջ հեռակա զանգերի շարքի: Կարելի է ճիշտ հանգիստ կազմակերպել, օրինակ, քաղաքից դուրս, երեխաների հետ` ընդ որում ընդհանրապես չօգտվելով թվային որևէ տեխնոլոգիայից: Նման հանգիստն, օրինակ, ընդունելի է Շվեդիայի նման երկրում, որտեղ տարվա համար լավագույն հանգիստը կազմակերպվում է հուլիս ամսին հենց այս եղանակով: Կարելի է, նույնիսկ այնքան հեռանալ քաղաքից, որ կապի միջոցները դառնան դժվար հասանելի:

Ուստի եռանդուն ղեկավար մնալու համար հիշե´ք. պետք է կենտրոնանալ առաջնահերթությունների վրա, կառավարել էներգիան, աշխատանքին մոտենալ ստեղծագործաբար, պարբերաբար հանգստանալ և վերալիցքավորվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+