Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վիկտոր Մնացականյանը։
Վիկտոր Մնացականյանը նշել է ,որ արդեն մեկ տարի է, ինչ զբաղեցնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը և այդ գործառույթն իրականացրել է Հայկ Մարությանի առաջարկով՝ նպատակ ունենալով միասնական, թիմային աշխատանքով Երևանն էլ ավելի զարգացնել։
Վիկտոր Մնացականյանը նշել է, որ հրաժարական է տալիս, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ։
«Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ և հանդիսանում է բացառապես անձնական որոշում»,- ընդգծել է Վիկտոր Մնացականյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Վիկտոր Մնացականյանը 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







