Մկրտիչ Խրիմյանը հայոց պատմության ամենավառ դեմքերից մեկն է, նա ոչ միայն հոգևորական էր, այլև հասարակական-քաղաքական գործիչ ու մեծ մտածող:
Նա ծնվել է 1820 թվականին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։ Ուշիմ ու հարցասեր պատանին հիմնավորապես ուսումնասիրում է հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ:
Նա այս ծրագրերի իրագործման 3 ուղի էր տեսնում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք:
Նա իր ողջ կյանքն ու գործը նվիրեց իր ծրագրի իրագործմանը. 1849-ին «Բազմավեպ» հանդեսը տպագրեց Մ. Խրիմյանի գրական առաջին երկը՝ գրված Վիրգիլիոսի «Մշակականքի» հայերեն թարգմանության առթիվ: Դիմելով մեծահամբավ բանաստեղծ-թարգմանչին՝ Արսեն Բագրատունուն, երիտասարդ գրագետն այնուամենայնիվ շեշտում էր գործնականորեն հայրենանպաստ ջանքերի առաջնայնությունը:
1835 թ. Կ. Պոլսում Խրիմյանը սկսեց հրատարակել «Արծ-ի Վասպուրական» հանդեսը, որ երեք տարի անց փոխադրեց Վարագ: Դա եղավ առաջին պարբերական հրատարակությունը հայրենի երկրում: 1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք, մնալով միշտ անհաշտ պայքարող՝ հարստահարության, անարդարությունների, խավարի դեմ: Բնական է, որ նրա պայքարը խավարամտության դեմ նրա դեմ էր հանելու հոգևորականների մի ստվար զանգված, բայց նա չընկրկեց և շարունակեց իր հայանպաստ գործունեությունը:
1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր: Նա ևս մեկ անգամ համոզվեց, որ մեծ տերությունները չեն լուծելու հայկական հարցը՝ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյալ է տիրապես»: Թևավոր խոսք էր դարձել նրա «թղթե շերեփի» փոխաբերությունը. համընդհանուր հիասթափության մթնոլորտում, նա դառնացած արձանագրեց, որ իզուր էին հայ ժողովրդի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա ոտնահարել արդարությունը: Նա ևս մեկ անգամ արձանագրեց, որ ուրիշ ժողովուրդները, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր:
Նրա այս դիտարկումը արդիական մնաց գրեթե բոլոր ժամանակների համար, իսկ նրա կյանքը եղել է և կմնա որպես օրինակ առաջադեմ ու հայասեր մտավորականի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







