ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է հանրապետության տարածքում ճանապարհների անցանելիության մասին տվյալներ։
Աղբյուրը հայտնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար, սակայն երթուղին բաց է մարդատար ավտոմեքենաների համար։
Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։
Նոյեմբերի 3-ի ժամը 10։00-ի դրությամբ ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա:
ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին. այս երթուղին փակ է բեռնատարների համար: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







