Նոյեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած կրկնակի վրաերթի դեպքով փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է։ Վերջինս ինքնակամ ներկայացել է բաժին ոստիկանության կողմից իրենց տուն կատարած այցից հետո։
Ըստ Shamshyan.com-ի տվյալների՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրկնակի վրաերթի ենթարկած Audi մակնիշի ավտեքենայի վարորդը Արագածոտնի մարզի բնակիչ 54-ամյա Հրաչյա Թադևոսյանն է։
Երեկ՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի էր ենթարկել միջին տարիքի մի կնոջ։
Վարորդը օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված հետիոտնին, ահազանգել շտապօգնություն։
Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վարորդը նույնիսկ զրուցել էր գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ։ Տուժողը, նույնիսկ նշել էր, որ կարիք չի եղել շտապօգնություն կանչելու։ Սակայն մինչ շտապօգնությունը ժամանելը մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի էր ենթարկել կնոջը․ տուժողը տեղում մահացել էր:
Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանությունը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի համարանիշների հիմքով պարզել է վարորդի ինքնությունը, ինչից հետո վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







