ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհների դեմ պայքարելու համար գնելու է ճապոնական 22 և ռուսական 26 մեքենաներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ֆելիքս Ցոլակյանը:
Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ուղղաթիռների թվի ավելացման հարցը կլուծվի Պաշտպանության նախարարության հետ համատեղ։
«Այս տարի հրդեհների քանակն աննախադեպ էր, ունեցել ենք 3000-ով ավել հրդեհ: Եղած տեխնիկան մնում է, բայց պետք է ավելացումներ լինեն»,- նշել է ՀՀ ԱԻ նախարարը։
ՀՀ ԱԻ նախարարը նշել է, որ պայմանավորված այս տարվա հրդեհներով՝ բնականաբար պետք է պատրաստ լինեն հաջորդ տարվա հրդեհներին:
«Ֆինանսական տեսանկյունից ձեռնտու չէ առանձին ԱԻՆ-ի համար ունենալ այդ միջոցը»,-նշել է Ֆելիքս Ցոլակյանը։
«Ճապոնիայից և Ռուսաստանից սպասում ենք նոր խմբաքանակի։ Եթե դրանք գան ժամանակին, բավականին ապահովված կլինեն»,- ընդգծել է Ֆելիքս Ցոլակյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







