Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +13 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -9 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +8 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում ջերմաստիճանը գիշերը 0 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +15 աստիճան տաքության: Լոռու մարզում ջերամաստիճանը գիշերը -8 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +14 աստիճանի:
Քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







