ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում մասնակցում է երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճանապահին դիմավորեցին ցուցարարերը, ովքեր պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հարժարականը։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց համար անընդունելի է նախարարի գործելաոճն ու կրթության ոլորտում վարած քաղաքականությունը։
Ի պատասխան ցուցարարների հայտարարությունների՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․
«Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող առներ, ոչ մեկ չէր բողոքի, չէ՞»։
Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին ժետոն՝ խնդրելով այն փոխանցել Արայիկ Հարությունյանին, որպեսզի այսօր երթևեկի մետրոյով և լսի հանրության կողմից հնչող բողոքի ձայնը։
Նշենք, որ բողոքի ակցիայի հիմնական պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







