Հրդեհ է բռնկվել ՀՀ Ազգային ժողովի շենքի տանիքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ:
Առաջին բուժօգնություն է ցուցաբերվել 1 տուժած քաղաքացու, ինչից հետո վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Գլխավոր տնօրեն Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ- ծառայողները:
Աղբյուրը հայտնում է, որ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կրակն Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիք է տարածվել Դեմիրճյան փակուղում առաջացած հրդեհից:
Դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







