Երևանի քաղաքապետարանը սկսել է 20 վերելակների փոխարինման գործընթացը: Այս պահին մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի խոսքով՝ վերելակների փոխարինման հարցը դեռևս 2018-ից օրակարգում էր և քննարկվում էին հնարավոր լուծման տարբերակները:Ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը շատ մասշտաբային է, և սկսվեց փորձնական ծրագիրը՝ 20 վերելակների փոխարինմամբ: Ծրագրի արժեքը 20 վերելակների համար կազմում է 190 մլն դրամ:
Շենքերի ընտրությունը կատարվել է ըստ վերելակների դետալների մաշվածության աստիճանի և վերելակների խափանման ժամանակագրության:
Քաղաքապետարանը նախատեսում է ամբողջական ծրագիրը՝ 3500 վերելակների փոխարինումը, իրականացնել համայնք-բնակիչ փոխգործակցության շրջանակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







