Կառավարության շենքի մոտ նոյեմբերի 28-ի առավոտյան ժամերից բողոքի ակցիա է ընթանում։
Կառավարության դիմաց հավաքվել են բանակում տարբեր տարիներին և տարբեր պատճառներով զոհված զինծառայողների մայրերը։ Նրանք բողոքում են, որ արդեն բավական ժամանակ է անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, սակայն նրանց հարցն այդպես էլ չի լուծվում:
Կանայք իրենց ընտանիքների համար փոխհատուցում են պահանջում, ինչպես 2008թ. մարտի 1-ի զոհերի ընտանիքների դեպքում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







