Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +3 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +12 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +8 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը +2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +12 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +4-ից մինչև +19 աստիճան տաքություն, Լոռիում և Տավուշում` -1 աստիճանից մինչև + 17 աստիճան:
Քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







