Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:59

Հայկական «Փի Ար» ասոցիացիան պարգևատրեց հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին

Հայկական «Փի Ար» ասոցիացիան պարգևատրեց հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին

Հայկական «Փի Ար» ասոցիացիան Հայաստանում Beeline-ի հետ համագործակցությամբ արդեն չորրորդ անգամ պարգևատրեց հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին:

Այս մրցանակաբաշխության նպատակն է արժևորել հանրային կապերի մասնագետները դերը, արձանագրել ձեռքբերումներն ու հնարավոր բացթողումները:

«Մենք առաջին տարին չէ, որ ակտիվորեն մասնակցում ենք այս մրցանակաբաշխության աշխատանքներին և կարող եմ ասել, որ տարեց տարի տեսնում ենք հանրային կապերի ոլորտի զարգացումը: Ամեն անգամ ավելի ու ավելի բարդ է դառնում հանձնաժողովի ընտրությունը, քանի որ բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր են իրականացվում», — նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019-ի դեկտեմբերին ձևավորվել են մրցանակաբաշխության անվանակարգերին համապատասխան լավագույն եռյակները, որոնք ուղարկվել են Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներին:

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի կազմում կան տեղական և միջազգային մասնագետներ: Հանձնաժողովի նախագահն է հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, դոկտոր Վազրիկ Բազիլը,

Հայկական PR մրցանակաբաշխություն 2019-ը իրականացվում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխության գործընկերն է Beeline Հայաստանը, աջակիցներն են՝ ՀԲԸՄ Հայաստանը, «Ռումորս մոնիթորինգ» ընկերությունը, «Արլուպա» ընկերությունը, N Սվիթ ստուդիոն, Հեքիմյան բենդը, «Արմենիա Վայն» ընկերությունը։

2019 թ. մրցանակաբաշխության անվանակարգերն ու հաղթողներն են՝

Տարվա մշակութային PR

«Ոսկե ծիրան» կինոփառատոն

Տարվա թվային PR

«Minecraft» նախագիծը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Տարվա իմիջային PR

CONIFA-Արցախ 2019 ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն (որոնողական համակարգերում նպաստել է Արցախի դրական իմիջին)

Տարվա PR նախաձեռնություն

Երևանի 2800-ամյակին նվիրված այգի («Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ)

«Բավական է» արշավ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների («Doping» գովազդային ընկերություն)

Տարվա ԶԼՄ

Հանրային ռադիո («Կոմիտաս 150 տարի/րոպե» նախագիծ)

Սփյուռքի ԶԼՄ

«Պայքար» շաբաթաթերթ (ԱՄՆ, Լիբանան)

Տարվա կորպորատիվ PR

«Երեմյան փրոջեքթս» ընկերություն

Տարվա PR իրադարձությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով (WCIT-2019)

Տարվա քաղաքական գործիչ

Բակո Սահակյան (Արցախի Հանրապետության նախագահ)

Նաիրա Զոհրաբյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն)

Տարվա հրապարակային գործիչ

Լարիսա Ալավերդյան (2004-2006 ՀՀ ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն )

Տարվա պետական կառույց

ՀՀ առողջապահության նախարարություն

Տարվա մամուլի քարտուղար

Աննա Նաղդալյան (ՀՀ Արտաքին գործերի նախարարություն)

Տարվա PR տեխնոլոգիա

Ararat Challenge («Ավրորա »մարդասիրական նախաձեռնություն)

Տարվա կին

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյան

Հայկական բրենդ

Շառլ ԱզնավուրՀայաստանի բարեկամ

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջու Յամադա

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+