Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:22

Որևէ մեկին չի հաջողվել և չի հաջողվելու լռեցնել մամուլը. Սաթիկ Սեյրանյան

Որևէ մեկին չի հաջողվել և չի հաջողվելու լռեցնել մամուլը. Սաթիկ Սեյրանյան

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում տեղի ունեցածը նպատակաուղղված գործողություն է խոսքի ազատության դեմ, որը խոչընդոտում է լրագրողական գործունեությանը։ Այսպես է Armenia Today-ի հետ զրույցում բնութագրել անհայտ անձանց գիշերային ներխուժումը հիշյալ խմբագրություն Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։

«Կախված գործի քննությունից և ինչպիսի ընթացք կստանա, կբացահայտվեն արդյոք տեղի ունեցածի հանգամանքները, դա տեսանելի կդարձնի խոսքի ազատության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը»,- նշեց Սեյրանյանը։

Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ այն, որ ներխուժել և ինչ-որ բան են փնտրել, դա ակնհայտ է։

«Եթե ցանկացել են գտնել Սերժ Սարգսյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ ցուցմունքի վերաբերյալ նյութեր, ապա լրատվամիջոցը դա հրապարակել է, իսկ եթե ցանկանում են ցուցմունքի աղբյուրը ճշտել, ապա խմբագիրը ոչինչ չի ասել, չի բացահայտել և չի էլ ասի իր աղբյուրը»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Սեյրանյանը խոսքով՝ տեղի ունեցածը կարելի է դիտարկել «Yerevan Today»-ի, «Հայելի ակումբ»-ի դեմ գործողությունների շղթայի մեջ և սա, միանշանակ, խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է։

«Որևէ մեկին չի հաջողվել և չի հաջողվելու լռեցնել մամուլը»,-եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+