Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +14 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -6 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +15 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +2-ից մինչև +23 աստիճան տաքություն, Տավուշում` +2 աստիճանից մինչև + 20 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







