ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 20-ին այցելել է Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և արյուն հանձնել՝ դառնալով արյան դոնոր: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջիցվ
Վարչապետի տիկինը շեշտել է, որ «Ֆեյսբուք»-ից է իմացել, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք արյան դոնորների կարիք ունեն և պատրաստակամություն է հայտնել միանալ արշավին:
«Սա մի բան է, որ կարելի է ժամանակ առ ժամանակ անել: Նոր էլ բժշկից տեղեկացա, որ բուժման գործընթացները բարդացել են, խստացել են և այդ պատճառով արյան բանկում ավելի շատ արյուն կուտակելու անհրաժեշտություն կա: Ես պատրաստ եմ ժամանակ առ ժամանակ դառնալ արյան դոնոր՝ համոզված լինելով, որ կօգնեմ մեկ այլ մարդու բուժման ընթացքին, կյանքը փրկելուն և կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին ժամանակ առ ժամանակ արյուն հանձնել»,- ասել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, Աննա Հակոբյանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանի տիկնոջ՝ Թամարա Կոպիրկինի, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին հետ այցելել էր Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, ովքեր փոքրիկների հետ միասին դիտել են ամանորյա գեղեցիկ ներկայացում, այնուհետև հանդիսավոր կերպով վառել հիվանդանոցի բակում տեղադրված տոնածառի լույսերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







