Երևանի «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի՝ Լոուրենս Ջենկելի «Կոնֆետ. Հայաստանի դրոշը» քանդակը։
Քանդակի բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները։
Ջենկելի «Կոնֆետ. Հայաստանի դրոշը» քանդակը 2019 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը ցուցադրվել է Փարիզի Գևորգ 5-րդի անունը կրող հայտնի պուրակում։ Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների՝ քանդակը կոչված էր դառնալու Փարիզի մշակույթի նոր էջի խորհրդանիշ։ «Կոնֆետ. Հայաստանի դրոշը» քանդակը հեղինակի 50 այլ աշխատանքների հետ ցուցադրվել է Փարիզի կենտրոնում։
Քանդակը «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում է տեղադրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Տաշիր» ընկերությունների խմբի միջև ձեռք բերված համաձայնությամբ։
Քանդակը Հայաստան է տեղափոխվել հեղինակի ցանկությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







