Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երեւան է ժամանել այսօր առավոտյան: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Բրեգովիչին՝ 2020 թվականը երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Ինչին ի պատասխան՝ երաժիշտը շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար՝ խոստանալով անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







