«Զվարթնոց» օդանավակայանում հունվարի 8-ին Թեհրանից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կանոնավոր աշխատում են, որևէ խնդիր չի առաջացել։ Նույնն է դեպի Իրաք չվերթների վիճակը։ Այս մասին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։
«Այսօր «Արմենիա ավիաընկերության» ինքնաթիռը առավոտյան մեկնել է Երևանից Թեհրան։ Թեհրանից Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը ցերեկը 15։08-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում»։
Առայժմ կոմիտեն որևէ նախազգուշական հայտարարություն չի տարածել Հայաստանի միջազգային օդանավակայաններից` «Զվարթնոցից» և «Շիրակից»՝ Իրանի կամ Իրաքի օդային տարածքով կատարվող թռիչքների հետ կապված:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







