Ծաղկաձոր հանգստավայրն ընդգրկվել է ԱՊՀ երկրների լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի եռյակում: Այս մասին հայտնում է 15-news.ru-ն։
Ծաղկաձորը գտնվում է Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա և զբոսաշրջիկներին գրավում է մաքուր օդով, գեղատեսիլ տեսարաններով և հանգստի մատչելի արժեքով։ Այս մասին նշվել է ռուսական «Միր 24» հեռուստաալիքի եթերում։
Ծաղկաձորի ամենամեծ լեռնադահուկային մայրուղու երկարությունը կազմում է 8 կմ, իսկ մայրուղիների ընդհանուր երկարությունը՝ ավելի քան 30 կմ։ Նշվում է, որ սահադաշտի ամենաբարձր կետից՝ ծովի մակարդակից 2829 մ բարձրության վրա, կարելի է տեսնել Արարատը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







