Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից կվերսկսվեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Armenia Airways-ը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ, մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ»:
Համաձայն գրառման՝ Armenia Airways ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները:
Հիշեցնենք, որ հունվարի 12–ին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հորդորել էր հանրապետությունում գրանցված փոխադրողներին հաշվի առնել ավիաանվտանգության եվրոպական խմբի առաջարկությունն ու շրջանցել Իրանի ու Իրաքի օդային տարածքը, ինչից հետո Armenia Airways-ը հայտարարություն էր տարածել, որ AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







