Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:32

Ֆեյք օգտատերերին դատապարտելը կհանգեցնի նրան, որ հանրությունը թույլ չի տա արտահայտվել նրանց, ովքեր «բաց» խոսել չեն կարող․ փորձագետ

Ֆեյք օգտատերերին դատապարտելը կհանգեցնի նրան, որ հանրությունը թույլ չի տա արտահայտվել նրանց, ովքեր «բաց» խոսել չեն կարող․ փորձագետ

Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է, սակայն դրանց դեմ պայքարելու փոխարեն պետք է կարգի բերել տեղեկատվական հոսքերը։

Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ֆեյք օգտատերերին դատապարտելը կհանգեցնի նրան, որ հանրությունը թույլ չի տա արտահայտվել նրանց, ովքեր պարզապես «բաց» խոսել չեն կարող»,- նշեց Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է ֆեյք օգտատեր «Դիանա Հարությունյանին», ապա, ըստ Սամվել Մարտիրոսյանի, այդ ֆեյքի հետևում թաքնված մարդու հանդեպ հնչում են նույն կոչերը, որոնք հնչում էին Ստալինի ժամանակ։

Փորձագետը նշեց, որ հատուկ ծառայությունների կողմից ֆեյքերի հայտնաբերման գործընթացը վերջերս արագանում է։ «Դիանա Հարությունյանին» բացահայտելու համար մեկ օր պահանջվեց, որից կարելի է ենթադրել, որ հնարավորություններն ու միջոցներն ընդարձակվում են։ Ինչ վերաբերում է ֆեյքերի հայտնաբերմանը, Մարտիրոսյանը նշեց, որ դրանք միևնույնն է շարունակելու են հայտնվել։

«Երբ մի կեղծ օգտատեր կարողանում է խարխլել ինչ-որ մի բան, խնդիրը այդ ինչ-որ մի բանն է, այլ ոչ թե կեղծ օգտատերը, որովհետև եթե ասեղով հնարավոր է ինքնաթիռ ծակել և այն խափանել, ուրեմն ինքնաթիռը ինչ-որ խնդիր ունի:․․․Մենք պետք է սխալների ուղղում կատարենք, այլ ոչ թե ֆեյքերի «որսով» զբաղվենք»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+