Հանգստյան օրերին Ծաղկաձորում իրենց հանգիստն են վայելել ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ։ Այս մասին ասված է ՀՀ Կառավարության Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ, գրառմանը կից հրապարակվել են նաև լուսանկարներ։
«Ճոպանուղի, էքստրեմալ սպորտաձևեր և բազմաթիվ զբոսաշրջիկներ. Ծաղկաձորը՝ հանգստյան օրերին»,- ասված է Կառավարության Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Ծաղկաձորում իրենց հանգիստն են վայելել և դահուկներով սահել սովորել նաև բազմաթիվ փոքրիկներ։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Սպորտը հնարավորոթյունների աշխարհում» եռօրյա ծրագրում ընդգրկված երեխաներն առաջին անգամ Ծաղկաձորում դահուկներով սահել սովորեցին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







