Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է արել Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների մասին․ այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը։
Պատրիարքարանը հայտարարությամբ գոհունակություն է հայտնել Սևակ Բալըքչըի գորշով դատավարության հետ կապված․ «2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ դաժանաբար սպանված Սևակ Բալըքչըի գործով դատավարությամբ կայացված վճիռը մասամբ հագեցրել է մեր արդարության կարոտը»:
Պատրիարքարանը այս հաղթանակի առիթով շնորհավորել է
Սևակ Բալըքչըի ընտանիքին, փաստաբաններին ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, որոնք իրավական դաշտում երկար պայքար մղեցին:
Կարևորվել է սա որպես նախադեպ դիտարկելը, որպեսզի այսուհետև ռասիզմի հողի վրա սպանություններ ծրագրող ու իրականացնող անհատներն ու խմբերը, որոնք համոզված են, որ անպատիժ են մնալու, փոխեն իրենց համոզմունքը:
Հիշեցնենք, որ ազգությամբ հայ Սևակ Բալըքչըն զինծառայության ժամանակ՝ 2011-ի ապրիլի 24-ին, սպանվել էր իր ծառայակից Քվանչ Աղաօղլուի կրակոցից: Վերջինս դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաևՀրանտ Դինքի դատավարությանը՝ հույս հայտնելով, որ արդարադատությունը կվերականգնվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







