Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:20

Անուշ Հարությունյանի պարզաբանումը՝ միայն սպանդանոցային ծագման մսի վաճառքի շուրջ ձևավորված աղմուկի մասին

Անուշ Հարությունյանի պարզաբանումը՝ միայն սպանդանոցային ծագման մսի վաճառքի շուրջ ձևավորված աղմուկի մասին

«Տեսչական մարմինը կոմպրոմիսների գնալու կամ չգնալու խնդիր չունի, կա Կառավարության որոշում, կան բավարար քանակությամբ սպանդանոցներ և տեսչական մարմնի դիրքորոշումն է՝ հնարավոր բոլոր գործիքակազմով Կառավարության որոշման պահանջը կատարել, իսկ կառավարության որոշումն ասում է, որ 2018 թվականի հուլիսի 1-ից երկիրը պետք է անցնի սպանդանոցային մորթի»։ Այս մասին այսօր Armenia Today տեղեկատվական- վերլուծական պորտալի թղթակցի հետ զրուցում նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ մեկնաբանելով մսավաճառների ու անասնապահների վաղ առավոտից վերսկսած բողոքի ակցիան։

Տիկին Հարությունյանի խոսքով՝ որոշման կատարումը, որն ընդունվել է 2018 թվականի հուլիսի 1-ին, որոշակիորեն մնացել է խորհրդատվությունների մակարդակում՝ երկրում բավարար քանակությամբ սպանդանոցներ չլինելու պատճառով։

«Անցած մեկ ու կես տարվա ընթացքում մեր գործունեությունն ուղղված է եղել այդ ցանցի ձևավորմանը և ներդրողներին նախագծեր ներկայացնելուն։ Այժմ սպանդանոցների բավարար քանակություն կա, որը կարող է բավարարել երկրի պահանջարկը, բնականաբար վերահսկողությունն էլ իր ամբողջ գործիքակազմով սկսելու է ավելի խիստ լինել»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով սպանդանոցների թվին ու քաղաքացիների առաջ քաշած փաստարկներին, տիկին Հարությունյանը նկատեց, որ այս պահին ունենք 38 գործող սպանդանոց, ևս մեկը օրերս կմիանա այս շարքին և հայտարարված 39 թիվը կապահովվի, մինչդեռ Սովետական Հայաստանն ուներ 7 մսի կոմբինատ, և միայն Սյունիքի տարածաշրջանում ավելի շատ անասուն կար, քան ամբողջ Հայաստանում այսօր ու այդ կոմբինատները բավարար էին, մինդեռ այսօրվա 39-ը չգիտես թե ինչու բավարար չեն։ Նրա հավաստմամբ՝ այս պայմաններում բարձրաձայնել սպանդանոցների թվաքանակի խնդիրը սխալ հարցադրում է և դրա հետ համաձայնել հնարավոր չէ։

Հաջորդ փաստարկը, որն առաջ են բերում բողոքողները՝ կապված անասունին սպանդանոց հասցնելու ծախսի հետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հավաստմամբ ևս կեղծ է․

«Իրենք կեղծում են, սպանդանոցն ինքը գյուղացու մոտից անասունին տանում է սպանդանոց և մորթելուց հետո, եթե գյուղացին ուզում է՝ վերադարձնում է մորթված անասունը»,-ընդգծեց նա։

Անուշ Հարությունյանը նշեց, որ ենթամթերքը ի տարբերություն սպանդանոցի՝ գյուղացուց անվճար վերցնում են միջնորդները, իսկ առաջ քաշած վարկածը, թե սպանդանոցում մորթի համար գյուղացուց մեկ կիլոգրամի համար 200, 300 դրամ են վերցնում, Հարությունյանն ապատեղեկատվություն որակեց, քանի որ համաձայն ՍԱՏՄ և սպանդանոցների միջև կնքված համաձայնագրի՝ առավելագույն գումարը կենդանու մորթի համար՝ 10 հազար դրամ է խոշոր եղջերավորի համար, մանր եղջերավորի համար 3500 դրամ, խոզինը՝ 5000 դրամ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը վստահեցրեց, որ երբ ամբողջ երկիրը 100 տոկոսով անցնի սպանդանոցային մորթի մենք միսը արտահանելու հնարավորություն կստանանք։

«Եթե սպանդանոցային մորթի փաստաթղթերը չկան, որևէ երկիր թույլ չի տա բակային մորթով միս գա իր երկիր, նույնը թույլ չենք տալիս նաև մենք»,-նկատեց նա։

Անուշ Հարությունյանի խոսքով՝ իրավիճակն ու բողոքի ալիքը առաջ է եկել միջնորդներից, որոնք միջնորդական գործունեության արդյունքում մինչ այս գերշահույթ են ապահովել և այսօր դժվար է հրաժարվել դրանից։

«Այս ամբողջ աղմուկը բարձրացնում են միջնորդները, շատ այլ տարրերի էլ դա ձեռնտու է։ Ցուցարարների մեջ հանդիպում են մարդիկ, որոնք բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական ցույցերին ներկա են լինում և ակնհայտ է, որ այդ մարդիկ օգտվում են քաղաքացիների անորոշությունից և ապատեղեկատվություն են տարածում»,-նկատեց Տիկին Հարությունյանը։

Անդրադառնալով խնդրի կարգավորման հարցում ՍԱՏՄ հետագա քայլերին, բաժնի պետը նշեց, որ 10 մարզային կենտրոններին ուղարկվել է բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեն գյուղացիներին և հանձարարական է տրվել առաջիկա շաբաթների ընթացքում աշխատել խստացված ռեժիմով մինչև ժամը 8-ը՝ պատասխանել բոլորի զանգերին, կազմակերպել բոլոր կողմերի միջև հանդիպումներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+